Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ տղամարդ

Տղամարդու առողջության պահպանումը՝ քննարկման խնդիր

Տղամարդու առողջության պահպանումը՝ քննարկման խնդիր

Տղամարդու առողջության պահպանումը 21—րդ դարի բժշկագիտության գերխնդիրներից է, քանի որ, ըստ մի շարք երկրներում կատարված հարցումների եւ հետազոտությունների արդյունքների, տղամարդկանց մոտ հիվանդացության աստիճանն ավելի բարձր է, քան կանանց մոտ։ Ապացուցված է, որ տղամարդիկ ավելի քիչ են դիմում բուժօգնության, եւ նրանց կյանքի միջին տեւողությունը կանանց համեմատ 5 տարով պակաս է։


Հաշվարկված է, որ իրենց ողջ կյանքի ավելի քան 15 տարիների ընթացքում տղամարդիկ տառապում են այս կամ այն հիվանդությամբ եւ ավելի հաճախ են հիվանդանում սիրտ—անոթային համակարգի հիվանդություններով։ Բժշկության մեջ ապացուցված է, որ տղամարդիկ ավելի շուտ են վնասակար սովորույթներ ձեռք բերում՝ կապված իրենց գործունեության եւ ապրելակերպի հետ։ Տղամարդուն բնորոշ հիվանդությունները, որոնք կապված են սեռական համակարգի հետ, հաճախ կարելի է կանխել կամ ժամանակին բուժել, եթե միայն նրանք այդ մասին ժամանակին տեղեկացված լինեն եւ դիմեն բժիշկ-մասնագետի միջամտությանը։


Տղամարդու սեռական հիվանդությունների ժամանակակից ախտորոշման եւ բուժման արդյունավետ եղանակների շուրջ քննարկում անցկացնելու, բուժման նոր ուղեցույցներ մշակելու եւ տղամարդկանց կյանքի որակը բարելավելու նպատակով երեկ առողջապահության ազգային ինստիտուտում, «Գերմանախոս երկրների նախկին կրթաթոշակակիրների հայաստանյան միության» եւ արտերկրյա փորձագետների մասնակցությամբ սեմինար էր կազմակերպվել «Տղամարդու առողջություն». տեսականից դեպի գործնական բժշկություն» թեմայով։ Փորձագետներ էին ժամանել Գերմանիայից եւ Իսրայելից, ովքեր երկօրյա քննարկումների միջոցով իրենց գիտելիքներն ու փորձն են կիսելու հայաստանյան բժիշկների՝ ուրոլոգների, անդրոլոգների, սեքսոպաթոլոգների, էնդոկրինոլոգների եւ ուղղվածության մասնագետների հետ։


Առողջապահության ազգային ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնի ասիստենտ Ռաֆայել Բադալյանը հարկ համարեց նշել, որ այսօր հայ տղամարդկանց գերակշիռ մասը չի դիմում մասնագետների օգնությանը եւ առավել քիչ է տեղեկացված առողջ ապրելակերպի կանոններին, ինչն ըստ նրա՝ ե՛ւ բժշկական ե՛ւ սոցիալական խնդիր է։ «Սեռական խնդիրները այսօր շատ են կապված սիրտ-անոթային համակարգի հետ, եւ եթե մենք ժամանակին կարողանանք շտկել այդ հարցերը, ապա դա կհանգեցնի նման խնդիրների նվազեցմանը»,-նշեց նա։
Այս խնդիրների կարգավորման ուղղությամբ գործնական քայլերից մեկը, տղամարդու առողջության սեռական բժշկության միության կազմավորումն է, ինչն արդեն ընթացքի մեջ է եւ նպաստելու է այս հիմնախնդիրների լուծմանը։


Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ Իվան Աղաջանյանը տղամարդու առողջության քայքայման հիմնական պատճառներից նախ նշեց ծխախոտի օգտագործումը։ Քառասունն անց տղամարդկանց բժիշկը խորհուրդ տվեց առանձնակի հետեւել առողջությանը եւ սահմանափակում մտցնել սննդակարգում ու ալկոհոլային խմիչքների օգտագործման հարցում։ «Երբ տղամարդը սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներ է ունենում, ապա դա հետեւանք է սեքսուալ ակտիվության նվազման։ Տարիներ հետո այս երեւույթը դրսեւորվում է այս եղանակով, ուստի սեքսոպաթոլոգները եւ ուռուցքաբանները ուղիղ հաղորդակցության մեջ են սրտաբանների հետ, որովհետեւ բուժելով էրեկտիլ դիսֆունկցիան, լավանում է սիրտ–անոթային համակարգի աշխատանքը»,- նշեց նա։

Հեղինակ. Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ